Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՂԵԿԱՎԱՐԻՆ

14.07.2016

ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Քանաքեռավան համայնքի ավագանու անդամներին, համայնքի ղեկավարի աշխատակազմին, ինչպես նաև համայնքային ենթակայության կազմակերպությունների պատասխանատուներին ներկայացրել է Քանաքեռավան համայնքի նորընտիր ղեկավար Հ. Սարգսյանին:
Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Քանաքեռավան համայնքի նախկին ղեկավար Ջ. Քամալյանին՝ արդյունավետ աշխատանքային գործունեություն ծավալելու համար և ընդգծել, որ նրա ղեկավարմամբ Քանաքեռավանում իրականացվել են նշանակալի գործընթացներ և համայնքանպաստ նախաձեռնություններ:
Այնուհետև Կոտայքի մարզպետը ներկայացրել է 2016 թվականի ապրիլի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավար ընտրված Հ. Սարգսյանին և վստահություն հայտնել, որ համայնքի նորընտիր ղեկավարը կկարողանա համայնքում առկա հնարավորությունների և համայնքային ենթակառուցվածքների համակողմանի կիրառման արդյունքում նպաստել Քանաքեռավանի շարունակական զարգացմանը:
Կ. Գուլոյանը կարևորել է Քանքեռավանում բնականոն համայնքային գործընթացներ կազմակերպելու անհրաժեշտությունը և ակնկալել համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի աշխատակազմի, ինչպես նաև համայնքային ենթակայության կազմակերպությունների համագործակցված աշխատանքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:23:07