Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՎՆԱՍՆԵՐ ԿՐԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ/տեսանյութ/

13.07.2016



ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել է հուլիսի 9-11-ն ընկած ժամանակահատվածում կարկտահարությունից վնասներ կրած համայնքներ:
Մարզի ղեկավարը նախ եղել է Քասախ համայնքում, հանդիպում ունեցել համայնքի բնակիչների հետ:
Քասախ համայնքի ղեկավարը տեղեկատվություն է ներկայացրել արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց հասցված վնասները գնահատող համայնքային հանձնաժողովի գործունեության վերաբերյալ:
Այնուհետև Կոտայքի մարզպետը պատասխանել է համայնքի բնակիչների կողմից բարձրացվող հարցերին, պարզաբանումներ տրամադրել արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած վնասները գնահատող հանձնաժողովների աշխատանքների ընթացակարգերի վերաբերյալ:
Կ. Գուլոյանն այցելել է նաև մարզի Պռոշյան և Նոր Երզնկա համայնքներ, ծանոթացել կարկտահարության արդյունքում ստեղծված իրավիճակին, լսել համայնքների ղեկավարների և բնակիչների կողմից բարձրացվող հարցադրումներն ու վերջիններիս հետ համատեղ քննարկել առկա խնդիրներին լուծումներ հաղորդելու հնարավոր ուղղությունները:
Մարզի ղեկավարը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Եղվարդի քաղաքապետարանում, որտեղ քննարկվել են ինչպես հիշյալ համայնքին այնպես էլ մարզի գյուղատնտեսությանը հասցված վնասների վերաբերյալ ընդհանրական ցուցանիշներն ու ձեռնարկվելիք միջոցառումների հիմնական ուղղությունները:
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը այցելել է նաև մարզի Աղավնաձոր և Մարմարիկ համայնքներ. այս համայնքներում ևս ծանոթացել գյուղատնտեսությանը հասցված վնասներին, ինչպես նաև զրուցել բնակիչների հետ և քննարկել համայնքների զարգացման հեռանկարային մի շարք ծրագրերն ու տարբեր ենթակառուցվածքների բարելավմանը միտված մարզային նախաձեռնությունների ընթացքը:
Այցելությունների ընթացքում Կոտայքի մարզպետը պատրաստակմություն է հայտնել հնարավորությունների և իրավասությունների սահմաններում աջակցել համայնքների ազգաբնկաչությանը, ինչպես նաև մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներին ու արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց հասցված վնասները գնահատող մարզային հանձնաժողովին հանձնարարել կատարել մանրամասն վերլուծություններ և սահմանված կարգով ապահովել անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:23:07