Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

05.07.2016

         Սիրելի' հայրենակիցներ,
   Ջերմորեն շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ:
 Այս օրն իր առանցքային կարևորությունն ունի հայ ժողովրդի նորօրյա պատմության նշանակալի իրադարձությունների տոնացույցում, որը հաստատապես դարձավ մեր նորանկախ հայրենիքի ամուր հիմնաքարերից մեկը:
 Վստահաբար պետք է ընդգծենք, որ Սահմանդրության ընդունումը մեծապես նպաստեց հայրենի պետականության կայացման ու առավել ամրապնդման բոլոր գործընթացներին:
  Տոնական օրվա շրջանակներում պետք է դարձյալ ընդգծենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներում ընդամենը վերջերս կատարված բարեփոխումները նպաստելու են մեր հայրենիքի նորովի ժողովրդավարացմանն ու առաջընթացին:
  Դարձյալ շնորհավորում եմ և ցանկանում, որ մեր երկրում մշտապես գերակայեն խաղաղությունն ու կայուն զարգացումները, իսկ հայ ժողովրդի ապագան նշանավորվի նոր ձեռքբերումներով:

     Հարգանքներով

 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ                           Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27