Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՎԱՐԴԱՎԱՌԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՐԶՈՒՄ

04.07.2016

ՀՀ Կոտայքի մարզպետարանի և Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) համատեղ նախաձեռնությամբ hուլիսի 3-ին տեղի է ունեցել ամենամյա «Վարդավառ» միջազգային փառատոնը, որն անցկացվել է հայ ժողովրդի և համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող հուշարձաններում՝ Գեղարդում և Գառնիում:
Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի շնորհավորանքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը՝ ընդգծելով, որ միջոցառումը մեծապես նպաստում է ազգային մշակույթի ավանդույթների պահպանմանն ու տարածմանը, ինչպես նաև հիմք հանդիսանում նոր ավանդույթներ կերտելու համար:
«Վարդավառ» միջազգային փառատոնին յուրաքանչյուրի տարի մասնակցում են ինչպես հանրապետության տարբեր մարզերից ու մայրաքաղաքից, այնպես էլ արտերկրից ժամանած հյուրեր:
Փառատոնի մասնակցել են նաև մարզպետարանի պաշտոնատար անձինք և մարզի համայնքների ղեկավարներ::
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնը մեկնարկը տրվել է Գառնիում, մարզային տաղավարների բացմամբ, որտեղ յուրաքանչյուր մարզ ներկայացրել է Վարդավառը նշելու իր առանձնահատկությունները, բնորոշ ավանդույթները:
Գեղարդավանքում տեղի է ունեցել Տիրոջ Պայծառակերպությանը նվիրված Սբ. Պատարագ, որի ընթացքում պատարագիչը ջուր ցողեց գավթում հավաքված հավատացյալ ժողովրդի վրա: Այնուհետև տեղի ունեցավ մատաղի և երիտասարդության օրհնության արարողակարգը, որից հետո ազգային երգ ու պարի ներքո այն բաժանվեց փառատոնի մասնակիցներին:
Արդեն երեկոյան Գառնիում «Ակունք» ազգագրական երգ ու պարի համույթի, երիտասարդ դերասանների և կատարողների մասնակցությամբ ներկայացվել է Վարդավառի ծիսակատարության բեմադրությունը:
Տեղի է ունեցել նաև ազգային պարի ֆլեշմոբ, Հայաստանի Հանրապետության 125 մետրանոց դրոշի բարձրացման և հիմներգի կատարման, ինչպես նաև մեծաքանակ վարդերի բաժանման արարողություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18