Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.07.2016

          Հարգարժա՛ն զորակոչիկներ
   Շնորհավորում եմ բոլորիդ զորակոչի առիթով և մաղթում, որ բանակային ծառայության ընթացքում առավել ամրապնդվի հայրենիքի նկատմամբ ունեցած Ձեր սերն ու նվիրվածությունը:
     Թո՛ղ որ, մեր երկրի սահմաններում մշտապես տիրի խաղաղությունը, իսկ մեր բանակն օրեցօր հզորանա յուրաքանչյուրիդ քաջությամբ և հայրենասիրությամբ:
 Հայրենիքը յուրօրինակ կերպով է արտահայտվում մեր ազգային արժեհամակարգում և հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործին զինվորագրվելը նշանակալի իրողություն է յուրաքանչյուր մարդու կենսագրության մեջ, որը պետք է ընկալել պատասխանատվության մեծագույն զգացումով:
  Հարկ է նշել նաև, որ Հայոց բանակը Հայաստանի Հանրապետության կարևորագույն ու առանցքային ձեռքբերումներից է, որը ծնունդ առնելով մեր ժողովրդին պարտադրված, բայց միևնույն ժամանակ հաղթական պատերազմի բովում՝ այս տարիների ընթացքում բազմիցս ապացուցել և ամիսներ առաջ ևս ապացուցեց իր անպարտելիությունը:
         Սիրելի՛ զորակոչիկներ
  Կրկին շնորհավորելով Ձեզ այս հատկանշական իրադարձության առիթով` մաղթում եմ բարեհաջող և արդյունավետ ծառայություն:
      Ամենայն բարիք բոլորիդ և փառք Հայոց բանակին:


    Հարգանքներով
                                                                                                                                  Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33