Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

21.06.2016

        Առողջապահության համակարգի հարգարժա՛ն աշխատակիցներ


      Բուժաշխատողի օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում, որ մասնագիտական հաջողությունները լինեն Ձեր նշանակալի գործունեության անբաժան ուղեկիցները:
    Տոնական այս օրվա առթիով պետք է դարձյալ ընդգծենք բուժաշխատողների կարևորագույն առաքելության բոլոր իրողությունները և փաստենք, որ մեր հասարակությունը մշտապես նկատելի երախտագիտություն է տածում առողջապահության բնագավառի աշխատողների նկատմամբ:
  Ցանկանում եմ, որ Ձեր աշխատանքը մշտապես նշանավորվի դրական զարգացումներով՝ նպաստելով մարդկանց առողջության պահպանմանը միտված բոլոր նախաձեռնությունների առավել կատարելագործմանը:
   Վստահաբար պետք է փաստենք նաև, որ առողջապահության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության արդյունավետ դրսևորումների շնորհիվ համակարգում պարբերաբար գրանցվում են նորովի ձեռքբերումներ՝ նոր լիցքեր հաղորդելով բուժհաստատությունների գործունեությանը:
    Կրկին շնորհավորում եմ Բուժաշխատողի օրվա առիթով և մաղթում ամենայն բարիք:


         Հարգանքով

                                                                                                                          Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 14:05:21