Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

18.06.2016

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում: Հովիկ Աբրահամյանը Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի և Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի ուղեկցությամբ այցելել է Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարան, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: Հրազդանում վարչապետը հանդիպել է քաղաքի Կենտրոն թաղամասի բազմաբնակարան շենքերի բնակիչներին և հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով: Կառավարության ղեկավարի հետ զրույցում հրազդանցիներն առաջնահերթ են համարել շենքային բակերի, տանիքների և վերելակների վերանորոգումը, ապա կարևորել ջրային ներքին ցանցի բարելավումը, բնակֆոնդի պահպանումը, աշխատատեղերի ստեղծումը և այլ հարցեր: Վարչապետը, արձագանքելով հրազդանցիների բարձրացրած խնդիրներին, նշել է, որ կառավարությունն առաջիկայում կքննարկի և միջոցներ կհատկացնի Հրազդանին: Հովիկ Աբրահամյանը նաև հանձնարարել է Հրազդանի քաղաքապետին՝ ուշադրության կենտրոնում պահել քաղաքի խնդիրները և հետևողական լինել դրանց լուծման հարցում:
Հրազդանցիների հետ հանդիպումից հետո վարչապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Կոտայքի մարզպետարանում՝ Հրազդանի ավագանու անդամների, թաղապետերի, համատիրությունների նախագահների և քաղաքապետարանի աշխատակազմի մասնակցությամբ: Քննարկվել են Հրազդանում առկա խնդիրների լուծմանը և քաղաքի զարգացմանը վերաբերող հարցեր:

Տեղեկատվությունը՝
ՀՀ Կառավարության պաշտոնական www.gov.am կայքից 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32