Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ <<ԲԱԶԵ-ԿՈՏԱՅՔ 2016>> ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ/տեսանյութ/

13.06.2016



       2016 թվականի հունիսի 9-12-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի Հանքավան համայնքում կազմակերպվել է <<Բազե–Կոտայք 2016>> մարզային երիտասարդական հավաքը, որն այս տարի նվիրվել է Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձին և Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյա հոբելյանին:
    Մարզային երիտասարդական հավաքի բացման հանդիսավոր արարողությունն իրականացրել և երիտասարդներին ողջունել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
    Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի և Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի Կոտայքի մարզային երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ իրականացված հավաքին մասնակցել են մարզի քաղաքային և գյուղական համայնքներից ներկայացված 25 երիտասարդական ջոկատներ:
    <<Բազե Կոտայք>> մարզային երիտասարդական հավաքը նպատակ է ունեցել մերձեցնել մարզի տարբեր համայնքները ներկայացնող 18-30 տարեկան երիտասարդների, ովքեր միասին երեք օր շարունակ անցկացրել են մարզական, մշակութային և այլ մրցություններով լի, ինչպես նաև` հետաքրքիր հանդիպումներով և ծանոթություններով հարուստ օրեր <<Բազե>> հավաքում:
    Մարզի երիտասարդների համար կազմակերպվել են երգի, պարի, նորաձևության, նկարչության մրցույթներ, նրանք մասնակցել են նաև սպորտային ինքնատիպ մրցաշարարերի շախմատի, ֆուտբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի և պարանի ձգման մարզաձևերում,
    Երիտասարդներն այս տարի ակտիվորեն մասնակցել են նաև <<Հրաձգություն>> և <<Ինքնաձիգի քանդում-հավաքում>> մրցույթներիին, ինչպես նաև <<Բրեյն ռինգ>> ինտելեկտուալ խաղին:
    <<Բազե Կոտայք 2016>> մարզային երիտասարդական հավաքն ամփոփվել է գալա-համերգ մրցանակաբաշխությամբ, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, Կոտայքի մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, մտավորականներ:
    Գալա համերգի շրջականերում ներկայացված բոլոր կատարումներն ունեցել են ազգային ու հայրենասիրական ինքնատիպ դրսևորումներ: Միջոցառման շրջանակներում երիտասարդ բազեականներին ողջունել են <<Նախնական զինվորական պատրաստություն>> առարկայի դպրոցականների օլիմպիադայի մարզային փուլի հաղթող թիմի աշակերտներն՝ իրենց ռազմա-հայրենասիրական ցուցադրություններով:
    <<Բազե Կոտայք 2016>> մարզային երիտասարդական հավաքի ընթացքում ձևավորվել է 2016 թվականի օգոստոս ամսին Ծաղկաձորում կայանալիք <<Բազե 2016>> համահայկական երիտասարդական հավաքի <Կոտայք>> ջոկատի կազմը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32