Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

<<ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ (ՀաՄաՏեղ)>> ԾՐԱԳԻՐԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

06.06.2016

       Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբի նախաձեռնությամբ, <<Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ)>> ծրագրի շրջանակներում, Կոտայքի մարզում կազմակերպվել է քննարկում:
    Քննարկման օրակարգի շրջանակներում բացման խոսքով հանդես է եկել Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբի խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանը և մասնակիցներին իրազեկել <<Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ)>> ծրագրի մանրամասները՝ ընդգծելով, որ վերջինիս հիմնական նպատակներն են տեղական ինքնակառավարման որակի բարձրացումը, Հայաստանում կառավարման ապակենտրոնացումը, տեղական ինքնակառավարմանը հանրային մասնակցության խթանումը, ինչպես նաեւ` ՏԻՄ-երի հաշվետվողականության եւ թափանցիկության մակարդակի բարձրացումը:
    Այնուհետև Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբի խորհրդի նախագահը ներկայացրել է ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՀ ՏԻՄ օրենքով և <<Տեղեկատվության ազատության մասին>> օրենքով սահմանված թափանցիկության, հանրային հաշվետվողականության և մասնակցության ապահովման պարտավորությունների դիտարկման (մոնիտորինգի) զեկույցի համառոտ նկարագիրը:
    Մարզում կայացած քննարկման շրջանակներում ներկայացվել են նաև Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) կողմից Հայաստանի բոլոր մարզերի 1463 տնային տնտեսություններում իրականացված ընտրանքային հարցման արդյունքները, որոնց հետազոտությամբ վերլուծության են ենթարկվել ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ու վերջինիս վերափոխումների վերաբերյալ հանրության տեղեկացվածության մակարդակը, հիշյալ վերափոխումների նկատմամբ հանրության ունեցած վերաբերմունքն ու տեղական մակարդակում քաղաքացիների մասնակցությամբ որոշումների կայացման գործընթացները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57