Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

27.05.2016

    Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ այս ինքնատիպ օրվա կապակցությամբ, որն իրավամբ համարվում է դպրոցական առօրյայի նշանակալի և յուրահատուկ իրադարձություններից մեկը:
    Այս օրը բացառիկ տոնականություն է հաղորդում բոլոր կրթօջախներին և յուրօրինակ կերպով արտահայտում է նորօրյա սերնդի արժեքային համակարգի ու մարդկային նկարագրի արդիական դրսևորումները:
    Բոլորիդ մաղթելով տոնական բարձր տրամադրություն՝ պետք է հաստատապես ընդգծեմ, որ մեր կրթօջախներում ակնհայտորեն ձևավորվում են ժամանակի պահանջներն ընկալող, հայրենասիրության ու հայրենապաշտության գաղափարները յուրովի կրող անհատներ:
    Այդ ամենի ապացույցն են ընդամենը վերջերս տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում մեր զինվորների ցուցաբերած խիզախությունն ու բացառիկ հերոսությունները:
    Սիրելի՛ շրջանավարտներ
    Հասուն կյանքի շեմ մուտք գործելու սկիզբն ազդարարող այս օրվա ողջ խորհրդավորությունը մշտապես վառ կմնա Ձեր հիշողություններում:
Հուսով եմ, որ կյանքի բոլոր փուլերում մեծագույն հարգանք եք տածելու հայ դպրոցի ու հայ մանկավարժի հանդեպ:
    Թանկագի՛ն շրջանավարտներ
    Հավատարիմ մնացեք մեր ազգի սրբազան արժեքներին, պատվով կատարեք Ձեր ծնողների և ուսուցիչների իմաստուն պատգամներն ու հաստատուն քայլերով իրականացրեք Ձեզ վերապահված առաքելությունը:
    Վստահ եղեք, որ հզոր և ամուր պետության քաղաքացիներ եք, որտեղ իրականացվում է առավելագույնը՝ Ձեր ապագան լավագույնս կերտելու համար:
    Տոնական այս օրվա կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր հարգարժան մանկավարժներին, բոլոր շրջանավարտներին, նրանց ծնողներին և մաղթում ամենայն բարիք ու ամենանվիրական իղձերի իրականացում:

  Հարգանքով


ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ                                                            Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 14:05:21