Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՄՈՓՎԵԼ 2015-2016 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

26.05.2016

  Կոտայքի մարզպետարանում կազմակերպված հանդիսավոր ընդունելության շրջանակներում ամփոփվել են 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում մարզի աշակերտների ունեցած կրթական հաջողությունները:
  Հիշյալ նախաձեռնությանը մասնակցել են դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում մրցանակային տեղերի և գովասանագրերի արժանացած, ինչպես նաև կրթական և մշակութային տարբեր մրցույթներում լավագույն արդյունքներ ունեցած աշակերտներն ու նրանց ուսուցիչները:
 Մարզպետարանում կայացած միջոցառման մասնակիցնրին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի շնորհավորանքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
 Հանդիսավոր ընդունելության ընթացքում համապատասխան զեկույցի տեսքով 2015-2016 ուսումնական տարվա կրթական ձեռքբերումներին է անդրադարձել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Կոստանյանը:
  Հանդիսավոր ընդունելության ընթացքում մարզի լավագույն դպրոցականներին և նրանց ուսուցիչներին տրվել են ՀՀ Կոտայքի մարզպետի շնորհակալագրեր ու հուշանվերներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 14:05:21