Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿԱՅԱՑԵԼ Է <<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՆՕՐԵՆ>>, <<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ>>, <<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՍՏԻԱՐԱԿ>> ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

20.05.2016

    Հրազդանի N 8 հիմնական դպրոցում կայացել է << Տարվա լավագույն տնօրեն>>, <<Տարվա լավագույն ուսուցիչ>>, <<Տարվա լավագույն դաստիարակ>> մրցույթի մարզային փուլը:
   Համապատասխան մրցույթի կազմակերպական աշխատանքներն իրականացրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի որոշմամբ ստեղծված մարզային հանձնաժողովը, որը ղեկավարել է Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
 Հանձնաժողովի նիստը մեկնարկել է կլոր սեղան-հանդիպումով, որի շրջանակներում հանձնաժողովի անդամները ներկայացրել են մրցույթների մասնակիցների մոտ կազմակերպված բաց դասերի, դասալսումների, ինչպես նաև ամփոփման օրը Հրազդանի N 8 հիմնական դպրոցում իրականացված վարպետաց դասերի արդյունքները:
 Այնուհետև, ըստ սահմանված կարգի, տեղի են ունեցել դասավանդման հիմնախնդիրներին և հանրակրթության հարցերին վերաբերող ազատ քննարկումներ, որի ընթացքում մրցույթի մասնակիցները համապատասխան ուղղությունների վերաբերյալ արտահայտել են իրենց դիրքորոշումներն ու տեսակետները՝ պատասխանելով հանձնաժողովի անդամների կողմից տրվող հարցերին:
 Հանձնաժողովի կողմից կազմակերպված փակ քվեարկության արդյունքում՝ <<Տարվա լավագույն տնօրեն>> մրցույթում հաղթող է ճանաչվել Հրազդանի N 11 հիմնական դպրոցի տնօրեն Մելսիկ Զաքարյանը, <<Տարվա լավագույն ուսուցիչ>> մրցույթում՝ Մեղրաձորի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Հասմիկ Պետրոսյանը, <<Տարվա լավագույն դաստիարակ>> մրցույթում՝ Աբովյանի N 12 մանկապարտեզի դաստիարակ Վիկտորյա Պապիկյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 14:05:21