Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

19.05.2016

 Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջաններում, հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ կայացել են աշխատանքային խորհրդակցություններ, որոնք վարել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
  Աշխատանքային խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Կոստանյանն անդրադարձել է 2015-2016 ուսումնական տարվա սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգերին և ժամանակցույցին՝ անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելով գործընթացի կազմակերպման մանրամասների վերաբերյալ:
 Խորհրդակցությունների օրակարգում ներառվել են Dasaran.am էլեկտրոնային մատյանի վարման աշախատանքներն առավել արդյունավետ իրականացնելուն, ընթացիկ ուսումնական տարվա ավարտը և նոր ուսումնականի մեկնարկը պատճաշ կազմակերպելուն, ինչպես նաև կրթության բնագավառի համակողմանի գործունեությունն ապահովելուն միտված մի շարք հարցեր:
 Աշխատանքային խորհրդակցություններին մասնակցող դպրոցների տնօրեններին Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի հանձնարարականներն է փոխանցել մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
 Հանձնարարականներին մաս են կազմել ուսումնական տարվա ավարտի շրջանակներում նախատեսվող գործընթացների լիարժեք իրակականացմանը վերաբերող հարցերը, ինչպես նաև <<Վերջին դաս>> միջոցառումները հայ դպրոցի անվանը հարիր և հասարակության շրջանում կրթօջախների վարկը բարձր պահելու տրամաբանությամբ կազմակերպելու կարևորությունները:
 Հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ կայացած խորհրդակցությունների ընթացքում ոլորտի գործունեությանը վերաբերող կազմակերպական հարցեր է ներկայացրել նաև մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտ բաժնի պետ Կ. Հունանյանը:
 Մարզում դպրոցականների քննությունների օրերին նախատեսվող աշխատանքների, ինչպես նաև դպրոցականների ատեստատների, վկայականների և գովասանագրերի ստացման գործընթացներին է անդրադարձել կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Կ. Հունանյանը:
 Խորհրդակցությունների ավարտին մարզպետարանի պաշտոնատար անձինք պատասխանել են նաև դպրոցների տնօրենների կողմից տրվող հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 14:05:21