Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

18.05.2016

     Հրազդանի տարածաշրջանի համայնքների բնակիչների մասնակցությամբ ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը կատարել է քաղաքացիների հերթական ընդունելությունը:
    Ընդունելությանը մասնակցել են 21 բնակիչներ:
    Տարածաշրջանի քաղաքային և գյուղական տարբեր համայնքների բնակիչների կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերել են զբաղվածության, բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներին:
    Կոտայքի մարզպետի կողմից մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարկաններ մարզի բնակիչների կողմից ներկայացված հարցերն ուսումնասիրելու և սահմանված կարգով հնարավոր լուծումներ ապահովելու վերաբերյալ:
    Բարձրացված որոշ հրատապ հարցեր ընդունելության ընթացքում ստացել են իրենց համապատասխան լուծումները:
    Կոտայքի մարզպետարանում հաշվառվել են նաև աշխատանք փնտրող բնակիչների տվյալները և վերջիններիս տրամադրվել են տեղեկություններ տարբեր ոլորտներում առկա թափուր աշխատատեղերի համար հայտարարվող մրցույթների վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 14:05:21