Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

18.05.2016

    2005 թվականից Հայաստանը միացել է <<Թանգարանների գիշեր>> համաեվրոպական միջոցառմանը,որը սովորաբար անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան հաջորդող ամենամոտ շաբաթ օրը՝ Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հովանավորությամբ:
    1977 թվականից ի վեր մայիսի 18-ը համախմբում է աշխարհի տարբեր պետությունների թանգարանների՝ կոչ անելով տարվա համար առաջարկված թեմային համահունչ հանդես գալ հատուկ միջոցառումներով ու նախաձեռնություններով: Այս տարվա կարգախոսն է՝ <<Թանգարանները և մշակութային լանդշաֆտը>>, իսկ օրվա նպատակը՝ բարձրացնել թանգարանների պատասխանատվությունը մշակութային մջավայրի նկատմամբ, մեծացնել լանդշաֆտի, մշակութային ժառանգության պահպանման գիտելիքներն ու փորձը:
    Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս <<Թանգարանների գիշեր>> միջոցառմանը և Թանգարանների միջազգային օրվան է միացել Հայաստանի և Արցախի թվով 112 թանգարան:
    Նախատեսված միջոցառումները նվիրվում են Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա հոբելյանին:
    Հիշյալ նախաձեռնությանը մասնակցելու են նաև Կոտայքի մարզի թանգարաններն ու պատկերասրահները՝ ներքոհիշյալ միջոցառումների տեսքով.

    <<ԳԱՌՆԻ>> ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ- ԹԱՆԳԱՐԱՆ
+374 95 65 00 97, www.hushardzan.am, գ. Գառնի
Մայիսի 18
12:00-13:00 <<Գառնիի մշակութային լանդշաֆտը>> թեմայով բաց դաս
Մայիսի 21
18:00-24:00 Բաց դռների օր

    ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
+374 0223 6 05 52, +374 77 28 36 49,www.orbelimuseum.am,
Ք.Ծաղկաձոր, Օրբելի եղբայրներ 8
Մայիսի 18
10:00-18:00 Հրազդան քաղաքի նկարիչների ցուցահանդես
    Օրբելի եղբայրների հրապարակ
10:00-18:00 Մշտական ցուցադրություն
Մայիսի 21
14:00-16:00 <<Հայն ու Հայաստանը նոր լուսավոր>>. միջոցառում Հ. Օրբելու անվան թիվ 13 դպրոցի աշակերտների հետ
10:00-24:00 Մշտական ցուցադրություն
18:00-20:30 Դաշնամուրային երաժշտության երեկո
    ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
+374 222 2 01 42, +374 222 2 15 24,www.armrusmuzeum.am,
Ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 5
Մայիսի 18
13:00-14:00 <<Ես անկախ Հայաստանի սերունդն եմ>> ցուցահանդես
Մայիսի 21
14:-00-15:00 <<Իմ Հայաստան>> համերգ

    ՀՐԱԶԴԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
+374 223 2 25 37,www.gallery.am, ք. Հրազդան, Սպանդարյան 2
Մայիսի 18, 21
10:00-18:00 Մշտական ցուցադրություն
18:00-24:00

Մայիսի 21
18:00 Ֆրիդոն Բալասանյանի անհտական ցուցահանդեսի բացումը
ՀՐԱԶԴԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
+374 223 2 14 54, www.hrazdanmuseum.am, ք. Հրազդան,Սպանդարյան 2
Մայիսի 18
13:00 -16:00 Անկախ Հայաստանի և Արցախի հանրապետությանը նվիրված ֆիլմերի ցուցադրում և քննարկում դպրոցականների հետ
Մայիսի 21
14:00 Ձեռագործ գորգերի ժամանակավոր ցուցահանդես
    ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
+374 224 4 25 50, ք. Նոր Հաճն, Թումանյան 6
Մայիսի 18
10:00-18:00 Հիմնական ցուցադրության դիտում
Մայիսի 21
18:-00-19:30 << Մայրամուտի գույները>> ցուցահանդես
Հուշակոթողի հետնամաս
19:30-20:00 <<Հեղինակային երգի կատարումներ>>. CAM խումբ
21:00-22:00 <<Հոգևոր երգեր>>. Սբ Ամենափրկիչ եկեղեցու երգչախումբ
22:00-24:00 <<Մի նկարի պատմություն. 105 տարվա անթեղված հիշողություն>> ցուցահանդես

 

Միջոցառումների մուտքն ազատ է
և հրավիրվում են մասնակցելու բոլոր ցանկացողները
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 14:05:21