Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

15.05.2016

    Ընտանիքը բոլոր ժամանակներում համարվում է մարդկային հասարակության ամենակարևոր ու առանցքային օղակը և իր բացառիկ կարևորությամբ նպաստում յուրաքանչյուր հասարակության զարգացմանն ու կատարելագործմանը:
   Հերթական անգամ ընդգծելով այդ նշանակալի օրինաչափությունը՝ ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի օրվա կապակցությամբ:
  Բարեմաղթում եմ, որ հայ ընտանիքների առօրյան ուղեկցվի բացառապես երջանկության, համերաշխության, սիրո ու հարգանքի զգացողություններով՝ նպաստելով նույն այդ ընտանիքներում ձևավորվող նորօրյա սերնդի ինքնատիպ նկարագրի կերտմանը:
 Տոնական օրվա առիթով ցանկանանք, որ հայ ընտանիքին բնորոշ նվիրվածությունը, հոգատարությունը և ուրույն ավանդույթները պահպանվեն բոլոր ժամանակներում և փոխանցվեն սերունդներին՝ պահպանելով նաև հայ ազգի մշակութային ու պատմական արժեքների հաստատունությունը:
  Ամուր և զարգացող պետության հիմնական գրավականներից է կայուն ընտանիքը. և վստահաբար պետք է ընդգծենք, որ այդ գաղափարախոսությունն էլ առկա է մեր երկրում իրականացվող պետական քաղաքականության գերակայություններում:
   Կրկին շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առիթով և ցանկանում ամենայն բարիք:

 

                                ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ             Կ.   ԳՈՒԼՈՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 14:05:21