Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՅԻՍՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ

12.05.2016

     Մայիսյան հաղթական տոների շրջանակներում մարզում մեկնարկած նախձեռնությունների շարքը պարբերաբար համալրվում է նոր ու ինքնատիպ ծրագրերով:
    Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով համադպրոցական միջոցառումներ են իրականացվել Հրազդանի N 12 հիմնական և Արզականի միջնակարգ դպրոցներում:
    Հիշյալ դպրոցներում կազմակերպված ձեռնարկներին մասնակցել և ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի ու շնորհավորանքի խոսքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը՝ ընդգծելով սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության կարևորություններն ու այդ ուղղությամբ դպրոցներում իրականացվող աշխատանքներին նորովի արդյունավետություն հաղորդելու հրամայականը:
    Մարզի հանրակրթական դպրոցներում կազմակերվող միջոցառումները հիմնականում նպատակ ունեն աշակերտների ուժերով պատրաստված գեղարվեստական կատարումների տեսքով անդրադարձ կատարել հայ ժողովրդի պատմության հաղթական դրվագներին, ինչպես նաև սովորողների շրջանում սերմանել հայրենասիրության նորովի ընկալումներ:
    Հավելենք, որ մայիս ամսվա ընթացքում մարզի տարբեր համայնքներում և կրթա-մշակութային հաստատություններում շարունակվելու է համանման միջոցառումների շարքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 14:05:21