Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

11.05.2016

  Ընտանիքի օրվա կապակցությամբ մարզկենտրոնում և մարզի քաղաքային ու գյուղական համայնքներում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ:
  Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, ՀՀԿ Կոտայքի տարածքային կանանց խորհրդի, մարզում գործող հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ Հրազդան քաղաքում կազմակերպվել է <<Հայ ընտանիքի դերը նորօրյա սերնդի և նոր հասարակության ձևավորման ասպարեզում>> խորագրով կլոր-սեղան քննարկում:
  Հիշյալ քննարկման աշխատանքներին մասնակցել և Ընտանիքի օրվա առիթով Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի շնորհավորանքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը՝ անդրադառնալով հայ ընտանիքի բացառիկ ու առանցքային տեսակի նշանակալի դրսևորումներին:
  Այնուհետև կազմակերպվել է մարզի դպրոցականների կողմից Ընտանիքի օրվա կապակցությամբ պատրաստված բացիկների ու ընտանեկան մաղթանքների՝ <<Իմ ընտանիքը>> խորագրով ցուցահանդեսը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32