Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՄՈՏ

11.05.2016

   ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը կատարել է քաղաքացիների հերթական ընդունելությունը:
 Ընդունելությանը մասնակցել են Աբովյանի տարածաշրջանի տարբեր համայնքներ ներկայացնող ավելի քան 20 բնակիչներ:
  Մարզի բնակիչների կողմից բարձրացված հարցերն հիմնականում ունեցել են զբաղվածության, բնակարանային պայմանների բարելավման, առողջապահական, սոցիալական ուղղվածություններ, ինչպես նաև վերաբերել են մարզային տարբեր ենթակառուցվածքների գործունեությանը:
  Մարզի ղեկավարի կողմից մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է հրատապ կերպով զբաղվել բնակիչների կողմից ներկայացված և լրացուցիչ ուսումնասիրություններ պահանջող խնդիրների դիտարկմամբ ու համապատասխան նախաձեռնություններ իրականացնել՝ վերջիններիս հնարավոր լուծումներ հաղորդելու նպատակով:
  Հարկ է նշել նաև, որ քաղաքացիների ընդունելության ընթացքում բարձրացված որոշակի հարցեր տեղում ստացել են իրենց համապատասխան լուծումները:
  Աշխատանք փնտրող բնակիչներին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ, ինչպես նաև առաջարկություններ են ներկայացվել տարբեր ոլորտներում առկա թափուր աշխատատեղերի համար հայտարարված մրցույթներին մասնակցելու վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36