Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

04.03.2016

      Ջերմորեն շնորհավորում եմ Կանանց տոնի կապակցությամբ:
    Ցանկանում եմ, որ գարնանային այս հիասքանչ օրվա ուրույն գույներն իրենց ողջ տոնականությամբ զարդարեն բոլոր կանանց, աղջիկների, մայրերի և քույրերի առօրյան:
    Այս յուրահատուկ տոնի առիթով անհրաժեշտ եմ համարում ևս մեկ անգամ կարևորել հայ կնոջ ուրույն և առանցքային դերակատարումը հանրային կարևորություն ունեցող ամենատարբեր գործընթացներում, ինչպես նաև հայ ժողովրդի պատմության ամենատարբեր փուլերում:
        Մաղթում եմ, որ սերն ու երջանկությունը լինեն կանանց անբաժան ուղեկիցները և իրականություն դարձնեն նրանց բոլոր իղձերն ու երազանքները:
     Մարտի 8-ը, հիրավի, համարվում է այն բացառիկ ու եզակի տոներից մեկը, երբ պետք է բոլորս միասնաբար ընդգծենք կնոջ նկարագրի ու հոգեկերտվածքի ինքնատիպ բնորոշումները և հնչեցնենք մեծարանքի խոսքեր:
    Դարձյալ շնորհավորում եմ և մաղթում ամենայն բարիք ու բարձր տրամադրություն տարվա բոլոր օրերին:

        Հարգանքով
                                                                                                                           Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18