Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

22.02.2016

       Հրազդան քաղաքի Խ. Աբովյանի անվան N 1 ավագ դպրոցում կազմակերպված հանդիսավոր միջոցառման շրջանակներում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը:
    Մարզային փուլի բացման արարողության մասնակիցներին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի ու շնորհավորանքի խոսքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
    Օլիմպիականներին շնորհավորել է նաև Հրազդան քաղաքի Խ. Աբովյանի անվան N 1 ավագ դպրոցի տնօրեն Հ. Հայրապետյանը:
    Բացման հանդիսավոր արարողությունից հետո կազմակերպվել է <<Մաթեմատիկա>> առարկայի մարզային օլիմպիադան, որին մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների թվով 56 աշակերտներ:
    Դարձյալ տեղեկացնենք, որ դպրոցականների առարկայական օլիմպիադաների ժամանակացույցին և արդյունքներին կարելի է ծանոթանալ մարզպետարանի պաշտոնական կայնքի <<Ծրագրեր և փաստաթղթեր>> բաժնի <<Դպրոցականների առարկայական օլիմպիադաներ>> ենթաբաժնում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36