Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

18.02.2016

Հրազդանի Հ. Օրբելու անվան N 13 վագ դպրոցում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են դպրոցականների առարկայական օլիմպիադաները կազմակերպելու նպատակով ձևավորված կազմկոմիտեի անդամները, օլիմպիադաների մարզային փուլի առարկայական հանձնաժողովների նախագահներն ու մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Կոստանյանը տեղեկատվություն է ներկայացրել Կոտայքի մարզում առարկայական օլիմպիադաների դպրոցական և տարածքային փուլերի իրականացման ընթացքի ու արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ կատարել մարզային փուլի նախապատրաստմանը:
Դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը արդյունավետ կերպով կազմակերպելու նկատառումներով կարծիքներ և տեսակնետներ են հայտնել նաև մարզային կազմկոմիտեի անդամներն ու համապատասխան առարկայական հանձնախմբերի ղեկավարները:
Օլիմպիական գործաընթացները պատշաճ և համակողմանի իրականացնելու վերաբերյալ՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի դիրքորոշումը դպրոցներում աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին փոխանցել է մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը՝ ընդգծելով, որ ինչպես օլիմպիադաների ընթացքը, այնպես էլ կրթության բնագավառի գործունեության այլ կարևորագույն բաղադրիչները գտնվում է ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Մարզպետի տեղակալը կարևորել է նաև այս աշխատանքաներում հանրային իրազեկվածության բարձր մակարդակի ապահովումը և նշել, որ պետք է այս ասպարեզում ևս սերտ համագործակցություն ծավալել շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ և օգտագործելով մարզպետարանի կայքի հնարավորությունները՝ ապահովելու մատչելի տեղեկատվություն օլիմպիադաների վերաբերյալ:
Խորհրդակցության շրջանակներում քննարկվել են կրթության բնագավառում հրատապություն ունեցող մի շարք ընթացիկ և կազմակերպական բնույթի այլ հարցեր ևս:
Հավելենք նաև, որ օլիմպիադաների մարզային փուլի մեկնարկը տրվելու է փետրվարի 20-ին, Հրազդանի N 1 դպրոցում, որտեղ տեղի կունենա մաթեմատիկա առարկայի օլիմպիադան:
Մարզային փուլի ժամանակացույցին կարելի է ծանոթանալ մարզպետարանի պաշտոնական կայքի <<Ծրագրեր և փաստաթղթեր>> բաժնի <<Դպրոցականների առարկայական օլիմպիադաներ>> ենթաբաժնում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:36:55