Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/տեսանյութ/

18.02.2016



        ՀՀ Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
    Խորհրդակցությունը նպատակ է ունեցել ապահովել մարզի ազգաբնակչությանը տրվող սոցիալական աջակցության ոլորտում հասարակական կազմակերպությունների հետ անհրաժեշտ համագործակցությունը:
    Հիշյալ խորհրդակցությանը մասնակցել են Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների ղեկավարները, ինչպես նաև մարզում գործող ավելի քան 20 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
    Խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվել են ՀԿ-ների ակտիվ մասնակցության հնարավորությունները Սոցիալական աջակցության տարածքային գործակալություններին կից գործող սոցիալական աջակցության խորհուրդների աշխատանքներին, ինչպես նաև վերջիններիս կողմից իրականացվող տնայցերին և նմանատիպ այլ տարաբնույթ միջոցառումներին:
    Խորհրդակցության ընթացքում Կ. Գուլոյանը մարզպետարանի համապատասխան ոլորտը համակարգող բաժնի և սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների ղեկավարներին հանձնարարել է ապահովել հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցություն ծավալելու բոլոր անհրաժեշտ նախադրյալները, իսկ ՀԿ-ների ներկայացուցիչներին հորդորել է օժանդակել սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը միտված աշխատանքներին, ինչպես նաև առաջարկել է գործուն մասնակցություն ունենալ սոցիալապես անապահով անձանց հայտնաբերման, հաշվառման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացներին:
    Խորհրդակցության ավարտին Կոտայքի մարզպետը հանձնարարել է նաև սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան առաջարկություններ հիշյալ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար՝ ներառելով հասարակական կազմակերպությունների տեսակետներն ու դիրքորոշումները քննարկված հարցերի ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00