Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

17.02.2016

Կոտայքի մարզում ավարտվել են դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլերը:
ՀՀ Կոտայքի մարզպետի համապատասխան կարգադրությամբ ձևավորված առարկայական հանձնաժողովներն ամփոփել են դպրոցականների առարկայական օլիմպիադաների Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի ու Եղվարդի տարածքային փուլի արդյունքները և ներկայացրել մարզային կազմկոմիտե:
Դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման նպատակով ձևավորված կազմկոմիտեի կողմից մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում առկա միասնական տեղեկատվական շտեմարանում համալրվել են օլիմպիադների տարածքային փուլում հաղթող ճանաչված և մարզային փուլին մասնակցելու համար երաշխավորված աշակերտների տվյալներ (նայել հետևյալ հղումով), ովքեր փետրվարի 20-ից մանսկացելու են համապատասխան առարկաների մարզային փուլերին:
Հավելենք, որ դպրոցականների առարկայական օլիմպիադների կազմակերպական բոլոր փաստաթղթերին և գործընթացի վերաբերյալ ողջ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ մարզպետարանի պաշտոնական կայքի <<Ծրագրեր և փաստաթղթեր>> բաժնի <<Դպրոցականների առարկայական օլիմպիադաներ>> ենթաբաժնում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36