Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ

16.02.2016

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի, Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի և Կոտայքի մարզպետարանի համագործակցության շրջանակներում կազմակերպվել է Հայ Եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչների վերապատրաստում:
Վերապատրաստումն ունեցել է հանրակրթական դպրոցներում աշակերտների քրիստոնեական դաստիարակության գործընթացները պատշաճ կազմակերպելու և Հայ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը արդյունավետ կերպով իրականացնելու նպատակային շեշտադրումներ:
<<Հայոց Եկեղեցու Պատմություն>> առարկան դասավանդող ուսուցիչների, մանկապարտեզների և նախակրթարանների դաստիարակների սեմինար-պարապմունքը Աբովյանի և Նաիրի տարածաշրջանների դպրոցների համար կազմակերպվել է Աբովյանի Սբ. Հովհաննես եկեղեցում, իսկ Հրազդանի և Չարենցավանի տարածաշրջանների դպրոցների համար՝ Հրազդանի Հ. Պարոնյանի անվան N 12 դպրոցում:
Հարկ է նշել նաև, որ սեմինարների անցկացման նպատակն է առարկան դասավանդող ուսուցիչներին հաղորդել Հայոց Եկեղեցու պատմությանը վերաբերող նորություններ և հարստացնել նրանց հոգևոր գիտելիքները: Բանախոսությունները ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները և Կոտայքի թեմի հոգևորականները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18