Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՄՈՏ

08.02.2016

        ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելությանը մասնակցել են Հրազդանի տարածաշրջանի քաղաքային և գյուղական համայնքների ավելի քան 20 բնակիչներ:
     Քաղաքացիների կողմից բարձրացվել են ինչպես սոցիալական, այնպես էլ կոմունալ-կենցաղային, աշխատանքի տեղավորման և տարբեր ոլորտների գործունեությանը վերաբերող հարցեր:
     Կոտայքի մարզպետը ծանոթացել է բնակիչների կողմից բարձրացված խնդիրներին, որոնց մի մասին տեղում տրվել են համապատասխան լուծումներ:
     Լրացուցիչ ուսումնասիրություններ և պարզաբանումներ պահանջող հարցերի վերաբերյալ մարզի ղեկավարի կողմից մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:
     Կոտայքի մարզպետը հանձնարարել է հանգամանորեն վերլուծել վերոհիշյալ բնույթի հարցադրումները և սեղմ ժամկետներում հնարավոր լուծումներ գտնել բնակիչների կողմից բարձարցված խնդիրների ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22