Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

05.02.2016

        Մարզպետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունների շրջանակներում շարունակվել է կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունների ներկայացման գործընթացը:
    Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանին իրենց տարեկան հաշվետվությունն են ներկայացրել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի, քաղաքաշինության վարչությունները, ինչպես նաև հողաշինության և հողօգտագործման ու ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները:
    Հաշվետվությունների ներկայացման նպատակով հրավիրված աշխատանքային խորհրդակցություններին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև համապատասխան ստորաբաժանումների բոլոր աշխատակիցները:
    Հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Գ. Ավետիսյանը ներկայացրել է մարզի հողային հաշվեկշռի, հողատեսքերի, ինչպես նաև մարզի համայնքներում հողային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ իրականացված վերահսկողության վերաբերյալ տեղեկատվություն:
    Աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Տ. Գևորգյանը տարեկան հաշվետվության շրջանակներում ներկայացրել է մարզի քաղաքաշինական գործընթացների ընդհանրական ուղղությունները, ինչպես նաև պետական աջակցությամբ և մասնավոր հատվածի կողմից կատարված ներդրումների արդյունքում մարզում իրականացված շինարարական աշխատանքների մանրամասները:
    Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Կոստանյանը ներկայացրել է 2015 թվականի ընթացքում նախատեսված և իրականացված աշխատանքների հիմնական ուղղությունները՝ ընդգծելով մարզի կրթության համակարգի շարունակական զարգացումն ապահովու նպատակով նախորդ տարվա ընթացքում ձեռնարկված գործողություններն ու հիմնական մոտեցումները:
    Վարչության պետը խոսել է նաև մշակույթի և սպորտի բնագավառում կատարված աշխատանքների մասին՝ անդրադառնալով մարզա-մշակութային ասպարեզում Կոտայքի մարզում իրագործված առանցքային նախաձեռնություններին:
    Մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ա. Պետրոսյանը տեղեկատվություն է տրամադրել բաժնի կանոնադրությամբ և տարեկան աշխատանքային ծրագրով սահմանված գործառույթների իրականացման վերաբերյալ՝ վերլուծելով ստորաբաժանման իրավասությունների տարբեր ասպարեզներում կատարված աշխատանքների արդյունքում արձանագրված ցուցանիշները:
    Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և աշխատակիցներին հանձնարարել է 2016 թվականի համար կազմել և իրագործել ոլորտների աշխատանքների շարունակական զարգացմանը միտված ծրագրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18