Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

03.02.2016

        Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությունների շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, առողջապահության և սոցիալական ապահովության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունները ներկայացրել են իրենց տարեկան հաշվետվությունները:
     Կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունների ներկայացման նպատակով հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի տեղակալները, համապատասխան վարչությունների ղեկավարներն ու աշխատակիցները:
     Վարչությունների պետերի կողմից ներկայացվել են 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքների հիմնական ուղղությունները, ստորաբաժանման կանոնադրությամբ սահմանված գործառույթների և տարեկան աշխատանքային ծրագրում առկա դրույթների շրջանակներում իրականացված գործունեության մանրամասները:
     Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանն ընդգծել է համապատասխան բնագավառում ձեռնարկված գործընթացների արդյունքում գրանցված ցուցանիշները, տեղեկատվություն տրամադրել մարզպետարաների և ենթակա կազմակերպությունների տարեկան ֆինանսավորման վերաբերյալ:
     Վարչության պետը ներկայացրել է նաև մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ կատարված աշխատանքների և այդ աշխատանքներին մարզպետարանի համապատասխան վարչության կողմից ցուցաբերված աջակցության մանրամասները:
     Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վ. Ոսկանյանը տարեկան հաշվետվության շրջանակներում ներկայացրել է մարզի առողջապահության բնագավառի 2015 թվականի արդյունքները, խոսել ինչպես վարչության, այնպես էլ մարզի բուժհաստատությունների կողմից ձեռնարկված քայլերի ու մարզի բնակչության բժշկական սպասարկման ընթացակարգերի մասին:
     Վարչության պետն անդրադարձել է նաև սոցիալական ապահովության բնագավառում կատարված աշխատանքներին և մանրամասնել մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների գործառույթների շրջանակներում կազմակերպված աշխատանքները:
     Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հ. Ալեքսանյանը ստորաբաժանման տարեկան հաշվետվության ներկայացման ընթացքում ամփոփ տեղեկատվություն է տրամադրել մարզի համայնքերի հետ ծավալվող աշխատանքների, տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ գործունեությանը միտված նախաձեռնությունների, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմիններ տարածքային ծառայությունների հետ ունեցած համագործակցության մասին:
     Հիշյալ վարչությունների պետերը ներկայացրել են նաև 2016 թվականի համար կազմված ծրագրերի հիմնական մոտեցումներն ու խոսել այն անելիքների մասին, որոնք նախատեսված են ընթացիկ տարվա համար:
     Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, առողջապահության և սոցիալական ապահովության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների պետերին և աշխատակիցներին հանձնարարել է հանգամանորեն վերլուծել նախորդ տարվա ընթացքում համապատասխան վարչությունների գործունեության արդյունքում գրանցված ցուցանիշները, ինչպես նաև այդ ամենի հիման վրա մշակել 2016 թվականի աշխատանքներն առավել որակյալ ու արդյունավետ կազմակերպելուն միտված նոր և համակողմանի ծրագրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00