Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

27.01.2016

        Ջերմորեն շնորհավորում եմ Հայկական Բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ և մաղթում, որ մեր հայրենիքի բաղձալի խաղաղության հաստատուն երաշխավոր ու հայ ազգի պարծանք հանդիսացող ՀՀ Զինված ուժերի գործունեությունն ընթանա միմիայն դրական զարգացումներով:
    Հայոց բանակը Հայաստանի Հանրապետության կարևորագույն ու առանցքային ձեռքբերումներից է, որը ծնունդ առնելով մեր ժողովրդին պարտադրված, բայց միևնույն ժամանակ հաղթական պատերազմի բովում՝ այս տարիների ընթացքում բազմիցս ապացուցել և ապացուցում է իր անպարտելիությունը:
    Տոնական այս բացառիկ օրվա առիթով մեր ջերմ շնորհավորանքները պետք է հղենք նաև Հայկական բանակի կազմավորման, կայացման ու կատարելագործման բոլոր փուլերում իրենց անմնացորդ նվիրումն ունեցած քաջարի հայորդիներին, ինչպես նաև մերօրյա զինվորին, ով այս պահին իր անկոտրում կամքով ու ընդգծված հայրենասիրությամբ պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները:
    Բանակի օրվա առիթով հավերժ փառքի պետք է արժանացնենք նաև հայրենիքի պաշտպանության գործում իրենց անձնազոհ մասնակցությունն ունեցած մեր բոլոր հերոսներին:
    Թո՛ղ որ, մեր երկրի սահմաններում մշտապես տիրի խաղաղությունը, իսկ մեր Բանակն օրեցօր հզորանա:
    Փառք Հայոց Բանակին:

                    Հարգանքներով                                                     Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57