Նորություններ
Լրահոս
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐԶԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
22.01.2016

Մարզի Արզական համայնքի Հովհաննիսյանների ընտանիքում կազմակերպվել է հոբելյանական միջոցառում: Հովհաննիսյանները տոնել են իրենց մայրիկի՝ տիկին Արշալույս Հովհաննիսյանի ծննդյան 100-րդ տարեդարձը:
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կողմից Արշալույս Հովհաննիսյանին շնորհավորելու նպատակով Արզական համայնք է այցելել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը և փոխանցել մարզի ղեկավարի շնորհավորական ուղերձն ու ֆինանսական աջակցությունը:
Հովհաննիսյանների ընտանիքում կայացած հոբելյանական միջոցառմանը մասնակցել և համագյուղացուն շնորհավորել է նաև Արզական համայնքի ղեկավար Ն. Մովսիսյանը: