Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

30.12.2015

         Կոտայքի մարզի հարգարժա'ն բնակիչներ

  Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և ցանկանում, որ 2016 թվականը հայ ժողովրդի համար դառնա նշանակալի ձեռքբերումների տարի:
  Անցնող տարին մենք ամփոփում ենք մարզային տարբեր ոլորտներում և ենթակառուցվածքներում գրանցված դրական ցուցանիշներով, իսկ գալիք տարվա համար ունենք հստակ ծրագրեր և նախաձեռնություններ, որոնք պետք է կյանքի կոչվեն բոլորիս համատեղ ջանքների շնորհիվ:
    Համոզված եմ, որ փոխադարձ վստահությունն ու ըմբռնումը լավագույնս կնպաստեն 2016 թվականին մեր մարզում նախատեսված աշխատանքների՝ առավել արդյունավետ ու համակողմանի իրականացմանը:
  Բարեմաղթենք, որ նոր տարվա բոլոր օրերը մեր հայրենիքին պարգևեն հաստատուն խաղաղություն և նորովի հաջողություններ:
  Ցանկանում եմ, որ բոլոր ընտանիքների անբաժան ուղեկիցները լինեն առողջությունն ու երջանկությունը:
   Թո՛ղ որ, եկող տարում իրականություն դառնան բոլոր բարի նպատակները:
    ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ

           Հարգանքներով                                                                                   Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:36:55