Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ/տեսանյութ

22.12.2015

     Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
     Մարզխորհրդի նիստի օրակարագում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը ներկայացրել է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները և ըստ համայնքների վերլուծել բյուջետային գործընթացում արձանագրված հիմնական ցուցանիշները:
     Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հ.     Ալեքսանյանն անդրադարձել է մարզի համայնքներում 2015 թվականի ընթացքում կատարված վարչական հսկողությանը և ներկայացրել գործընթացի իրականացման արդյունքները:
     Մարզի խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև կազմակերպական բնույթի այլ ընթացիկ հարցեր ևս:
     Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդգծել է քննարկված հարցերի կարևորությունները, ինչպես նաև համայնքների ղեկավարներին առաջարկել է առավել արդյունավետություն հաղորդել համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին:
     Մարզի ղեկավարը համայնքների ղեկավարներին առաջարկել է տեղերում սահմանված կարգով իրականացնել տարվա ամփոփման աշխատանքները և ամանորյա շնորհավորանքներ փոխանցել մարզի բոլոր համայնքների բնակիչներին, ավագանիների անդամներին և համայնքների ղեկավարների աշխատակազմերի աշխատակիցներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18