Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵԿՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ/տեսանյութ/

18.11.2015



ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը հանդիպում է ունեցել Երկրապահ կամավորականների միության Կոտայքի մարզային խորհրդի ներկայացուցիչների հետ:
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն իր խոսքում կարևորել է մարզում երկրապահ կառույցների հետ շարունակական փոխհամագործակցություն ծավալելու հանգամանքը՝ հիմքում ունենալով Երկրապահ կամավորականների միության անցած ուղու նշանակալի իրողությունները:
Միջոցառմանը մասնակցել և ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մ. Գրիգորյանի ողջույնի խոսքն է փոխանցել վարչության փոխնախագահ Ղ. Ուլիխանյանը: Վարչության փոխնախագահը նաև անդրադարձ է կատարել մարզում նմանատիպ ձևաչափով հանդիպում կազմակերպելու կարևորությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Երկրապահ կամավորականների միության մարզային կառույցի հետ համագործակցության մի շարք հեռանկարային ծրագրեր, ինչպես նաև մարզի հանրակրթական դպրոցներում <<Պատանի երկրապահ>> ակումբների արդյունավետ գործունեությանը վերաբերող հարցեր:
Մարզպետարանում կայացած հանդիպման շրջանակներում Արցախյան ազատամարտում զոհված հերոս հայորդիների ծնողներին և ընտանիքի անդամներին հանձնվել են Երկրապահ կամավորականների միության հուշամեդալներ, ինչպես նաև տրամադրվել է ֆինանսական աջակցություն Կոտայքի մարզպետի կողմից:
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը ևս պարգևատրվել է Երկրապահ կամավորականների միության հուշամեդալով և պատվոգրով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33