Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՈՒԺԳԻՆ ՔԱՄՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺՎԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ/տեսանյութ/

16.11.2015



Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է մարզի Եղվարդի ու Հրազդանի տարածաշրջաններ, հանդիպումներ ունեցել նոյեմբերի 12-ին, 13-ին և 14-ին տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով տուժված բնակիչների հետ:
Մարզպետարանի պաշտոնատար անձանց և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ Կոտայքի մարզպետը եղել է համայնքներում առավել շատ վնասներ կրած թաղամասերում, զրուցել բնակիչների հետ:
Մարզի ղեկավարը ուժգին քամու հետևանքով տուժված տնտեսությունների սեփականատարերին հավաստիացրել է, որ արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց հասցված վնասների գնահատման համայնքային հանձնաժողովների կողմից կազմված փաստաթղթերը քննարկվելու են նաև մարզային համապատասխան հանձախմբում և ներկայացվելու են ՀՀ Կառավարություն՝ հնարավոր աջակցություն ցուցաբերելու նկատառումով:
Տեղի ունեցած քամու հետևանքների լիարժեք ճշտման և առաջացած խնդիրներին մարզային ու համայնքային հնարավորությունների սահմաններում արագ արձագանքելու նկատառումներով պայմանավորված՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը հանգստյան օրերին շահագրգիռ կազմակերպությունների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել է մի շարք հրատապ խորհրդակցություններ ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33