Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿԱՅԱՑԵԼ Է ԱՍՄՈՒՆՔԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ 9-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ/տեսանյութ/

14.11.2015



Կոտայքի մարզում տեղի է ունեցել ՀՀ Վարչապետ Հ. Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 9-րդ մրցույթ-փառատոնի մարզային փուլը, որն այս տարի նվիրվել է հայ մեծանուն բանաստեղծներ Գևորգ Էմինին և Վահագն Դավթյանին:
Հրազդանի 4-րդ հիմնական դպրոցում մրցույթ-փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել գալա-համերգ, որին ներկա են եղել ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Գուլոյանը, ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը, Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք:
Մինչ գալա-համերգ-մրցանակաբաշխությունը նույն օրը կայացել է նաև մարզային մրցութային փուլը, որին մասնակցել և մարզի պատանի ասմունքողներին գնահատել է հանրապետության ճանաչված մտավորականներից և մարզի ներկայացուցիչներից կազմված համապատասխան հանձնախումբը:
Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների ավելի քան 4700 աշակերտ մասնակցել են փառատոնի դպրոցական փուլին, նրանցից շուրջ 290-ն ընդգրկվել են Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջաններում տեղի ունեցած տարածքային փուլում, իսկ մարզային փուլին մասնակցել են 40 դպրոցական՝ 11-14 և 15-17 տարեկանների տարիքային խմբերում: Փառատոնի կանոնակարգի համաձայն՝ 40 մասնակիցներից ժյուրիի կողմից ընտրվել են յոթ ասմունքողներ, ովքեր մասնակցելու են հանրապետական եզրափակիչ փուլին:
Կրտսեր տարիքային խմբում հաղթողներ են ճանաչվել՝ համապատասխանաբար՝ Սամվել Եղիազարյանը (Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոց), Մերի Անտոնյանը (Արգելի միջնակարգ դպրոց) և Արշակ Գալոյանը (Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց), իսկ ավագ տարիքային խմբում՝ Միլենա Հովհաննիսյանը (Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց), Անահիտ Ավետիսյանը (Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց) և Լիանա Շահբազյանը (Աբովյանի թիվ 4 ավագ դպրոց), ժյուրիի որոշմամբ Դիանա Օհանյանը (Ալափարսի միջնակարգ դպրոց) արժանացել է հատուկ, իսկ Հրազդանի թիվ 5 հիմնական դպրոցի սան Շուշանիկ Ստեփանյանն արժանացել է լրացուցիչ մրցանակների:
Մարզային փուլի մասնակից բոլոր աշակերտները Կոտայքի մարզպետի կողմից պարգևատրվել են նվերներով, իսկ յուրաքանչյուր տարիքային խմբերի առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած հիշյալ աշակերտներն ու նրանց ուսուցիչները՝ հատուկ նվերներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33