Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱԲՈՎՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ/տեսանյութ/

13.11.2015



ՀՀ Կառավարության կողմից մարզի համայնքների հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի շրջանակներում Աբովյանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մասնաշենքի հիմնանորոգման ավարտական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն աշխատանքային այցելությամբ եղել է հիշյալ հաստատությունում:
Մարզի ղեկավարը շրջայց է կատարել առողջապահական հաստատության մասնաշենքում, զրուցել բժշկական կենտրոնի և շինարարությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուների հետ՝ համապատասխան հանձնարարականներում ընդգծելով որակյալ աշխատանքներ կազմակերպելու կարևորությունները:
Այնուհետև շինարարական կազմակերպության պատասխանատուները Կոտայքի մարզպետին են ներկայացրել արդեն իսկ ավարտական փուլում գտնվող աշխատանքների հիմնական մոտեցումներն ու տեղեկատվություն են տրամադրվել ավարտման ժամկետների վերաբերյալ:
Հավելենք, որ հրատապ ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներին հետևելու նպատակով առաջիկայում շարունակվելու են Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի աշխատանքային այցելությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33