Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

09.11.2015

Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից ջերմորեն շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ:
Նոյեմբերի 10-ը լավագույն հնարավորություն է ընձեռում հերթական անգամ վերլուծելու և վերագնահատելու տեղական ինքնակառավարման համակարգի կայացման ու կատարելագործման բոլոր փուլերը:
Կարող ենք վստահաբար փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարումն ընթանում է կայուն զարգացման բնականոն ճանապարհով և նպաստում է ժողովրդավարության ամրապնդմանը:
Օրվա առիթով մեր շնորհավորանքներն ենք հղում նաև տեղական ինքնակառավարման համակարգի բոլոր աշխատակիցներին և ցանկանում, որ մեր ժողովրդի բարօրությանը միտված՝ նրանց առաքելությունն ուղեկցվի նորովի հաջողություններով:
Ցանկանանք նաև, որ բոլոր համայնքները մշտապես ունենան նշանակալի ձեռքբերումներ և իրականություն դառնան համայնքանպաստ բոլոր ծրագրերը:

Հարգանքներով

                                                      Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33