Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

4-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ/տեսանյութ/

31.10.2015



     ՀՀ Պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի զորամասերում ծառայող զինվորների և նրանց ծնողների հանդիպման նպատակով Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցաոում, որը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյուների ներքո:
    ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի և ՀՀ Պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ա. Մակարյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը նպատակ է ունեցել առավել ամրապնդել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ու մարզի հասարակության միջև կապը, ինչպես նաև հերթական անգամ մեծարել մարզից զորակոչված զինվորներին ու նրանց ծնողներին:
Օրհնության խոսքով ներկաներին է դիմել Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի հոգևոր սպասավոր Անդրանիկ Աբեղա Գևորգյանը:
   Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ իր խոսքում ընդգծել է, որ << Բանակի հետ բոլոր տեսակի շփումները, հայ զինվորի մեծարումը, զինվորների ծնողների հանդեպ հոգատարությունը համավում են Կոտայքի մարզպետարանի գործունեության առաջնահերթ ուղղությունները>>:
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև զինվորի մայր Համեստ Խաչատրյանը:
   Հանդիսության պաշտոնական հատվածին հաջորդել է մարզի լավագույն համույթների ու անհատ կատարողների ուժերով կազմակերպված համերգային ծրագիրը, որի շրջանակներում ցուցադրվել է նաև ՀՀ Պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի գործունեության մասին պատմող տեսաֆիլմ:
   Մարզպետարանում կազմակերպված ձեռնարկին մասնակցել են նաև այն համայնքների ղեկավարները, որտեղ բնակվում են հանդիպմանը մասնակցող զինվորները:
   Հանդիպման ավարտին ելույթ է ունեցել ՀՀ ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ա. Մակարյանը` ընդգծելով նախաձեռնության իրականացման կարևորություններն ու հայ զինվորի առօրյայում նմանատիպ միջոցառումների ունենցած դրական ազդեցությունը:
   Վերջում տեղի է ունեցել մարզից զորակոչված զինվորների և նրանց ծնողների խրախուսման արարողություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33