Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳԱՌՆԻԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ/տեսանյութ/

23.10.2015



Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի պաշտոնատար անձանց և Գառնի համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Գառնիի առողջության կենտրոն:
Գառնի համայնքի առողջապահական հաստատությունում մարզի ղեկավարը ծանոթացել է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ընթացող շինարարական աշխատանքների հիմնական ուղղություններին:
Առողջության կենտրոնի հիմնանորոգումն իրականացնող կազմակերպության պատասխանատուի կողմից տեղեկատվություն է ներկայացվել նախատեսված և արդեն իսկ իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Կ. Գուլոյանը հանձնարարել է կատարել որակյալ շինարարություն և ընդգծել, որ հիմնանորոգման շարունակական աշխատանքների արդյունքում պետք է ապահովվի Գառնիի առողջության կենտրոնի արդիականացումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33