Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳԱՌՆԻԻ ՋՐԱՂԲՅՈՒՐԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՄԱՆԸ/տեսանյութ/

23.10.2015



Մայրաքաղաքը սնուցող ջրատարների և աղբյուրների վերակառուցման ծրագրի շրջանակում ամբողջությամբ վերանորոգվել ու թարմացվել է խոշորագույն աղբյուրներից մեկը՝ Գառնիի ջրաղբյուրը, որի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին: Տարոն Մարգարյանը քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և «Երևան Ջուր» ՓԲԸ տնօրեն Գոռ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է կատարված աշխատանքներին: Քաղաքապետին ներկայացնելով ծրագրի ծավալները` Գոռ Գրիգորյանը նշել է, որ ջրաղբյուրը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել: Մասնավորապես, առավել հրատապ էր դարձել կապտաժների (ջրահավաքների) հիմնանորոգումը: Նշվել է նաև, որ նոր ծրագրի շրջանակում, արդեն «Երևան Ջուր» ՓԲԸ սեփական միջոցներով կապալառուի կողմից հունիս-հոկտեմբեր ամիսներին կատարվել է մոտ 95 մլն ՀՀ դրամի աշխատանք, որի հիմնական նպատակն է ապահովել ջրաղբյուրի հետագա հուսալի շահագործումը: Պատասխանատուները քաղաքապետին նաև զեկուցել են, որ ծրագրի շրջանակում մասնավորապես վերականգնվել են 18 կապտաժների երկաթբետոնե ծածկերը, հարդարվել են դրանց ներքին և արտաքին պատերը, վերանորոգվել են ներքին հարթակները, բազրիքները, փոխվել են դռներն ու լուսամուտները, ջրամեկուսացվել են տանիքները, արդիականացվել փականային հանգույցներն ու միացումները, անցկացվել է նոր էլեկտրական մալուխ: Դրանից բացի, շրջանառության մեջ են ներառվել աշխատանքների ընթացքում ի հայտ եկած որոշ նոր աղբյուրներ, ինչպես նաև ավելի արդյունավետ են օգտագործվել նախկին աղբյուրները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33