Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԶՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ/տեսանյութ/

20.10.2015



Աշխատանքային այցով Կոտայքի մարզում է եղել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Ս. Լպուտյանը:
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Ս. Լպուտյանն ու մարզի շախմատային ֆեդերացիայի նախագահ Ա. Հարությունյանն այցելել են Եղվարդի նորակառույց մարզադպրոց, ինչպես նաև մասնակցել Բյուրեղավան քաղաքում շախմատի ուսումնական կենտրոնի բացման արարողությանը:

Եղվարդ համայնքի ղեկավարի և մարզադպրոցի պատասխանատուների հետ համատեղ ծավալված քննարկումների արդյունքում նախանշվել են տեղում շախմատի արդյունավետ ուսուցմանն ուղղված որոշակի նախաձեռնություններ, ինչպես նաև հստակեցվել այդ գործընթացն իրականացնելու համար համապատասխան պայմաններ ու հնարավորություններ ապահովելուն միտված առաջնահերթությունները:

Բյուրեղավան համայնքի ղեկավարի հետ ևս քննարկվել են նորաբաց ուսումնական կենտրոնի գործունեությանը միտված մի շարք մոտեցումներ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել տեղում շախմատային կրթության պատշաճ կազմակերպման առանձնահատկություններին:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային գրոսմայստեր Ս. Լպուտյանը համաժամանակյա շախմատային խաղ է ունեցել Բյուրեղավան քաղաքի շախմատի նորաստեղծ ուսումնական կենտրոնում դասավանդելու համար հայտագրված թեկնածուների հետ:

Այս այցելության ընթացքում քննարկվել են նաև մարզում շախմատի զարգացման հեռանկարները, որոնց շրջանակներում, Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի հանձնարարությամբ, մարզպետարանի աշխատակազմում մշակվում են համապատասխան ծրագրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33