Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ԾԱՂԿԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ/տեսանյութ/

05.10.2015

 Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց և մարզի համայնքների ղեկավարների ուղեկցությամբ մասնակցել է Ծաղկաձորի տոնի առթիվ կազմակերպված հոբելյանական հանդիսությանը:
Տոնական արարողությունների մեկնարկը տրվել է Կեչառիսի վանական համալիրի բակում կազմակերպված հանդիսավոր միջոցառմամբ:
Այնուհետև Կեչառիսի վանական համալիրում, Ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, տեղի է ունեցել քաղաքի դրոշի և զինանշանի օրհնության կարգ և Ծաղկաձորի խորհրդանիշները հանդիսավոր կերպով հանձնվել են քաղաքապետ Ա. Հարությունյանին:
Ծաղկաձորի Սուրբ Հարություն Եկեղեցու բակում տեղի է ունեցել Խաչքարի օծման արարողություն, որին հաջորդել է տոնական շքերթը դեպի քաղաքապետարանին հարող հրապարակ:
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի գլխավորած մարզային պատվիրակությունը քաղաքապետարանին հարող հարթակում մասնակցել է քաղաքի դրոշի բարձրացման հանդիսությանը:
Ծաղկաձորի տոնի շրջանակներում տեղի են ունեցել նաև պարային կոլեկտիվների շքերթներ, ազգային ավանդական խաղեր, համայնքի տաղանդավոր երիտասարդների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսներ, ինչպես նաև հյուրանոցային համալիրների հնարավորությունները ներկայացնող տաղավարային ցուցադրություն:
Ծաղկաձորի մասին պատմող վավերագրական նյութեր են ցուցադրվել համայնքի Օրբելի եղբայրների տուն թանգարանում:
Ծաղկաձոր քաղաքի տոնին նվիրված խորհրդանշական միջոցառումները եզրափակվել են քաղաքային հրապարակում կազմակերպված տոնական համերգով:
Ամփոփիչ միջոցառմանը ընթացքում Ծաղկաձորի բնակիչներին և քաղաքի բոլոր հյուրերին շնորհավորել է Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
Գալա-համերգի շրջանակներում Ծաղկաձորի քաղաքապետ Ա. Հարությունյանի կողմից կատարվել է պարգևատրման արարողություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32