Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԱԲՈՎՅԱՆԻ ԾՆՆԴԱՏԱՆԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

01.10.2015

  Վերջին օրերին Աբովյանի ծննդատանը տեղի ունեցած դեպքի կապակցությամբ լրատվամիջոցներում զանազան մեկնաբանություններ են տրվում։ Այդ առթիվ տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 22.00-ին ծննդատուն է ընդունվել 28-ամյա կին՝ հղիություն 39-40 շաբաթական, խառը հետույքային առաջադրություն, ծննդաբերության առաջին շրջան ախտորոշմամբ։ Ժամը 23.10-ին նորածինը դուրս է բերվել առանց կենդանածնության նշանների, պարանոցի շուրջը պորտալարի պինդ փաթաթումով:
  Ըստ որոշ լրատվամիջոցների իբր մահացած նորածինը դրվել է ծննդկանի կրծքին։ Տեղեկացնում ենք, որ դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, ինչը փաստում է տվյալ պահին ծնարանում գտնվող ողջ անձնակազմը: Ներկա են եղել մանկաբարձական բաժնի վարիչը, հերթապահ մանկաբարձ գինեկոլոգը, կնոջ հղիության ողջ ընթացքը հսկող տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգը, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը, հերթապահ մանկաբարձուհին և հերթապահ նեոնատոլոգը, ով ելնելով այն հանգամանքից, որ դեռևս ծննդաբերությունից 10-15 րոպե առաջ պտղի սրտի զարկերը հատուկենտ են լսվել, անմիջապես ամբողջ ծավալով իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ։ Հետևաբար նորածինը չէր կարող գտնվել մոր կրծքի վրա:
   Մարզպետարանը և ծննդատան ողջ անձնակազմը ցավակցում են ծննդկանին և հարազատներին տեղի ունեցածի կապակցությամբ:
   Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործը գտնվում է իրավապահ մարմինների վարույթում, իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են բժշկական բոլոր փաստաթղթերը: Բոլորին խնդրում և հորդորում ենք սպասել քննության արդյունքներին և առանց հիմնավորումների գնահատականներ չտալ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18