Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱՐԶԻՑ ԶՈՐԱԿՈՉՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ/տեսանյութ/

01.10.2015



   ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի և ՀՀ Պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օ. Գասպարյանի նախաձեռնությամբ Կոտայքի մարզպետարանում կայացել է մարզից զորակոչված շուրջ 50 զինծառայողների և նրանց ծնողների հանդիպումը:
 Բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում ծառայող զինվորներին խրախուսելու նպատակով կազմակերպված միջոցառումը մեկնարկել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո և Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ   Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի օրհնության խոսքով:
 Ողջունելով և շնորհավորելով բոլոր ներկաներին` Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդգծել է.<< Այս միջոցառումը շատ կարևոր է. հատկապես կարևոր է, որ տեղի է ունենում հենց այս օրերին:Մենք հավաքվել ենք կրկին անգամ խոնարհվելու հայ զինվորի առաջ: Հավաքվել ենք մեր զինվորների ծնողներին շնորհակալություն հայտնելու համար և ասելու, որ մենք Ձեր ընտանիքների կողքին ենք այսօր և միշտ>>:
   Հանդիպումն ուղեկցվել է տոնական հանդիսավոր միջոցառումով:
Գեղարվեստական հանդիսությանը մասնակցել են նաև մարզի լավագույն համույթներն ու անհատ կատարողները:
   Ելույթներով հանդես են եկել նաև մի շարք զինվորներ և ծնողներ, ովքեր իրենց խոսքում դրական են գնահատել ՀՀ Զինված ուժերում կազմակերպվող գործընթացների բոլոր դրսևորումներն ու փաստել նմանօրինակ ձեռնարկների անհրաժեշտությունը:
   Կոտայքի մարզկենտրոնում կայացած հանդիպման մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ ՊՆ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օ. Գասպարյանը` ներկայացնելով հանդիպման կազմակերպման հիմնական նպատակային ուղությունները: Հրամանատարն իրենց զավակների բարեխիղճ ծառայության համար շնորհակալական խոսքեր է հղել զինվորների ծնողներին ու անդրադարձ կատարել մարզի ղեկավարության հետ հետագա համագործակցության ծրագրային մոտեցումներին:
  Մարզպետարանում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև այն համայնքների ղեկավարները, որտեղ բնակվում են հանդիպմանը մասնակցող զինվորները:
 Համայնքների ղեկավարները ևս ընդգծել են միջոցառման ձևաչափի կարևորությունը և պատրաստակամություն հայտնել մշտապես ուշադրության կենտրոնում պահել ու աջակցել իրենց համայնքներից զորակոչված զինծառայողներին ու նրանց ընտանիքներին:
  Միջոցառման ավարտին տեղի է ունեցել զինվորների խրախուսման և նրանց ծնողներին շնորհակալական նամակների փոխանցման արարողություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33