Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

01.10.2015

     Տարեցների միջազգային օրվա շրջանակներում Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ մարզի 100 և ավելի տարիք ունեցող տասներկու բնակիչների համար կազմակերպել է շնորհավորական ձեռնարկ:
  ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի շնորհավորանքն ու դրամական աջակցությունը տարեցներին փոխանցելու նպատակով մարզի քաղաքային և գյուղական համայնքներ են այցելել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանն ու մարզպետարանի մի շարք աշխատակիցներ:
   Մարզի համայնքների` ավելի քան մեկ դար ապրած տարեց բնակիչներին շնորհավորական խոսքեր փոխանցելուն զուգահեռ մարզպետարանի պաշտոնյաները հետաքրքրվել են նաև վերջիններիս ընտանիքների սոցիալական պայմաններով և պատրաստակամություն հայտնել հնարավորության սահմաններում մշտապես ուշադրության կենտրոնում պահել հարգանքի ու հոգատարության արժանի այդ անձանց բոլոր խնդիրները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27