Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔ/տեսանյութ/

30.09.2015



   Շարունակվում են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կողմից մարզի համայնքներ կատարվող պարբերական այցերը: Հերթական աշխատանքային այցով Կոտայքի մարզպետը եղել է Եղվարդի քաղաքային համայնքում:
   Մարզի ղեկավարը Եղվարդի քաղաքապետ Ն. Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է համայնքի թաղամասերում, ծանոթացել ինչպես համայնքային ենթակառուցվածքների գործունեության մանրամասներին, այնպես էլ ՀՀ Կառավարության կողմից մարզի համայնքներում առկա հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի շրջանակներում ընթացող ասֆալտապատման աշխատանքներին:
  Կ. Գուլոյանին համայնքի ղեկավարի և շինարարական կազմակերպության պատասխանատուի կողմից ներկայացվել են ընթացող ասֆալտապատման աշխատանքների հիմնական ուղղությունները և տեղեկատվություն տրամադրվել ավարտման ժամկետների վերաբերյալ:
    Կոտայքի մարզպետն իր խոսքում նշել է համայնքային կարևորություն ունեցող այս ծրագիրը արդյունավետ և որակյալ կերպով իրականացնելու անհրաժեշտությունը և մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարել է վերահսկել գործընթացի կազմակերպումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32