Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

29.09.2015

  Մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
 Խորհրդակցության օրակարգին մաս են կազմել մարզի համայնքներում իրականացված վարչական վերհսկողության արդյունքների քննարկումները:
 Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հ. Ալեքսանյանը տեղեկատվություն է ներկայացրել մարզպետարանում ձևավորված համապատասխան հանձնախմբի կողմից իրականացված վարչական վերահսկողության արդյունքների վերաբերյալ
 Համայնքների ղեկավարների մասնակցությամբ ընթացող խորհրդակցության շրջանակներում քննարկվել են հանձնաժողովի կողմից արձանագրված հիմնական նկատառումները:
  Քննարկման արդյունքում համայնքների ղեկավարներին առաջարկվել է քայլեր ձեռնարկել արձաագրված հիմնական թերությունների վերացման ուղղությամբ և տեղական ինքնակառավարման համակարգում ապահովել առավել արդյունավետ գործունեություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32