Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է <<ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ԿԻՐԱՌՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ

29.09.2015

Սեպտեմբերի 28-ին Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու նպատակով արդեն 13-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ով կարևորեց այս նախաձեռնությունը և շնորհավորեց մրցանակակիրներին:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սոռոկինն իր ողջույնի խոսքում ասաց. «ԵԱՀԿ երևանյան գրասենյակն իր հիմնադրումից ի վեր սերտորեն համագործակցում է իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ տեղեկատվության ազատության վերաբերյալ կանոնակարգերը բարելավելու ուղղությամբ: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել բոլոր այն հաստատություններին, ովքեր այսօր ստանալու են ոսկե բանալին, բայց նաև հորդորել բոլորին լինել հետևողական և վճռական տեղեկատվություն ստանալու իրենց ջանքերում»:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ողջունելով ներկաներին՝ նշեց. «Հրապարակայնությունն ու տեղեկատվության ազատությունը կոռուպցիայի նվազեցման առանցքային գործոններ են, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տալիս փոխգործակցել հանրային ծառայությունների հետ։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը նշում է, որ տեղեկատվության ազատության համաշխարհային վարկանշային ցուցակում Հայաստանի ցուցանիշը լավ է: Այնուհանձերձ, լրացուցիչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել հանրային քաղաքականության իրականացման և մշտադիտարկման գործում քաղաքացիների եւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը բարձրացնելու ուղղությամբ »:
Մրցանակաբաշխության ընթացքում ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ճանաչվեց ՀՀ Կոտայքի մարզպետարանը: Կոտայքի մարզպետի տեղակալ Կարեն Մարգարյանին Ոսկե Բանալի մրցանակը հանձնեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանն իր շնորհակալական խոսքում ընդգծեց, որ ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կողմից իրականացվում է հրապարակային գործունեության և մատչելի տեղեկատվության ապահովման նկատելի քաղաքականություն, որի արդյունքում մարզպետարանի աշխատակազմը այս ասպարեզում գրանցում է նորովի հաջողություններ:
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը մրցանակաբաշխության ամփոփման ընթացքում նշեց. «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Ոսկե բանալի և Ժանգոտ կողպեք ամենամյա մրցանակաբաշխության միջոցով ձևավորում ու ամրապնդում է հրապարակայնության ու թափանցիկության ավանդույթները Հայաստանի կառավարման համակարգում։ Ոսկե բանալին և ժանգոտ կողպեքը դարձել են ազդեցիկ միջոցներ փակ և գաղտնի գործունեությունը հրապարակայնորեն քննադատելու, միաժամանակ բարձր գնահատելու պետական մարմինների բաց և թափանցիկ աշխատանքը»:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:09:53