Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԴԻՏԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՀՐԱՏԱՊ ԾՐԱԳՐԵՐԸ/տեսանյութ/

29.09.2015



 Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը հերթական աշխատանքային այցելությունն է կատարել մարզի Հրազդան և Լեռնանիստ համայնքներ:
  Հիշյալ համայնքներում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող 6-րդ հրատապ ծրագրի շրջանակներում ընթանում են ներհամայնքային փողոցների և բակերի ասֆալտապատման աշխատանքներ:
 Մարզպետը Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի շարք բազմաբնակարան շենքերի բակերում, ծանոթացել ասֆալտապատման աշխատանքների ավարտական փուլի մանրամասներին, ինչպես նաև հանդիպումներ ունեցել համայնքի բնակիչների հետ:
  Հրազդանցիների հետ հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը նախանշել է մարզկենտրոնի շարունակական զարգացման կարևորությունները, որոնք առաջիկայում մաս են կազմելու տարբեր ծրագրերի:
   Մարզի ղեկավարը Լեռնանիստի համայնքապետ Ա. Հայրապետյանի ուղեկցությամբ եղել է համայնքի ներթաղամասային մի շարք հատվածներում, ծանոթացել ասֆալտապատման աշխատանքների հիմնական մոտեցումներին, զրուցել ինչպես գործընթացն իրականացնող կազմակերպության ղեկավարի, այնպես էլ տեղի բնակիչների հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22