Նորություններ
Լրահոս
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ ԱՐԳԵԼ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
27.09.2015
Արգել համայնքի մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել համայնքի բնակիչ, զարդանկարիչ-քանդակագործ Արսեն Փանոսյանին նվիրված հուշ-ցերեկույթ:
Երջանկահիշատակ արվեստագետին նվիրված միջոցառմանը մասնակցել և ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի շնորհավորանքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
Միջոցառմանը մասնակցել են Արգել համայնքի ղեկավար Մ. Ավագյանը, համայնքի բնակիչներ, Փանոսյանների ընտանիքի անդամներ և հյուրեր մայրաքաղաքից հանրապետության այլ մարզերից:
Հուշ-ցերեկույթի ընթացքում Արգելի մշակույթի տան սաների ուժերով կազմակերպվել է գեղարվեստական միջոցառում, որն ընդմիջվել է Արսեն Փանոսյանի կյանքի և գործունեության մասին պատմող տեսաֆիլմով:
Այնուհետև միջոցառման մասնակիցները եղել են Ա. Փանոսյանի տուն-թանագարանում և դիտել նրա հեղինակային աշխատանքների ցուցադրությունները: